Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Արևմուտքի աջակցությամբ, «Գազան
հավասարեցրել է հողին», իսկ այժմ «աչք է դրել Լիբանանի վրա», հայտարարել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում»
կուսակցության խորհրդարանական խմբի նիստում։
«Ցավալի է, որ այն պետությունները, որոնք խոսում են մարդու իրավունքների մասին, հանդիսանում են Նեթանյահուի նման հոգեկան հիվանդի գերին։ Պատերազմը տարածաշրջանում տարածելու Նեթանյահուի փորձը իրենից ներկայացնում է մեծ ռիսկ։ Իսլամական աշխարհը և Մերձավոր Արևելքի երկրները պետք է հանդես գան ընդդեմ այս արյունալի ծրագրի, նախքան դրա իրականացումը։ Թուրքիան աջակցում է Լիբանանի եղբայրական ժողովրդին և պետությանը։ Ես կոչ եմ անում մյուս երկրներին անել նույնը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։